Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու հիշեցնում, որ մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ ՔԿ-ի, քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Իսկ 28-ամյա աղջկան ու իր չծնված բալիկին Նիկոլի կորտեժի տակ սպանածը ազատության մեջ է։
- Բաբայան. Փաստորեն իշխանությունը որոշեց, որ մինչև վերջ պիտի անի իր կեղտոտ գործը
- Քիչ առաջ դատարանը Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց
- «Արար»-ի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
- Վարդան Արամյան. Ամեն բան անտանելի է արդեն դառնում
- «Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»
- Տիգրան Աբրահամյանը՝ Չալաբյանին ձերբակալելու մասին. Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան