11 ոսկի, 5 արծաթ, 6 բրոնզ. Հաշմանդամություն ունեցող մարզիկները վերադարձան հաղթանակներով
Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ 2022 թվականի հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի XXIV առաջնությունը։
AFA - Armwrestling Federation of Armeniai հավաքականի կազմում՝ ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով նվաճեցին երկրորդ տեղը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։
Նրանք ֆեդերացիայի «գանձանակը» հարստացրեցին
11 ոսկե
5 արծաթե
6 բրոնզե մեդալներով։
«Մեր մարզիկները մասնակցեցին գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ և ձախ ձեռքով։ Մրցմանը ներկա էր նաև Ռումինիայում Հայաստանի դեսպանը»,-մանրամասնում են Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայից։
Մարզիկներն արդեն Երևանում են։ Հայաստանցի մարզիկներից շատերը վերջույթները կորցրել են Արցախյան պատերազմում։