2021 թվականին մանկատներում մահացել է 16 երեխա
2021թ. ՀՀ-ում գործել է 7 մանկատուն, որից 5-ը` պետական (2-ը` ք. Երևանում, 1-ական` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում), 2-ը` ոչ պետական (1-ական` ք.Երևանում և ՀՀ Կոտայքի մարզում):
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականի սկզբին Հայաստանում գործող 9 պետական մանկատներում բնակվել է 751 երեխա, որից 337-ը՝ աղջիկ։ Տարեվերջին մանկատներում եղել է արդեն 740 երեխա, որից 334-ը՝ աղջիկ։
Նախորդ տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, մանկատներից դուրս է եկել 115 երեխա, այդ թվում` 20-ը վերադարձել են հարազատների մոտ, 33-ը տեղափոխվել են այլ մանկատներ, 11-ը որդեգրվել է, իսկ 16-ը՝ մահացել, որից 6-ն՝ աղջիկ։ Մահացածներից 3-ը եղել են մինչև 1 տարեկան տարիքային խմբում, 6-ը` 1-6 տարեկան տարիքային խմբում, 2-ը՝ 7-9 տարեկան, 5-ը՝ 10-15 տարեկան։
Վիճակագրության համաձայն, 2021թ-ի ընթացքում մանկատներ են ընդունվել 104 երեխա, որոնցից միայն 31-ն է եկել այլ մանկատներից:
Մանկատներում խնամվող երեխաների մեծամասնությունը շարունակում են կազմել հաշմանդամություն ունեցող երեխաները: 740 երեխաներից, որ մանկատներում եղել են 2021թ-ի տարեվերջին`499-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որից 73-ն`անկողնային։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին