Freedom House-ը Հայատանի ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անհանգստություն է հայտնել բողոքի ակցիաների մասնակիցների, լրագրողների, հասարակական գործիչների նկատմամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ։
«Մենք մարդկանց կոչ ենք անում իրենց իրավունքն իրացնել խաղաղ ճանապարհով, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից»,-նշում է կազմակերպությունը։
Freedom House-ն ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, ինչն անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների՝ իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան ապահովելու համար։
Հարակից հրապարակումներ`
- «Խելքի՛ եկեք, ուշքի՛ եկեք և հաշվի առե՛ք ժողովրդի կամքը»․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանության աշխատակիցներին
- Այսօր ես նույնպես իմ դիմումի համաձայն ազատվեցի ՀՀ Ոստիկանությունում ծառայությունից․ Բենո Արզումանյան
- ՀՀ ՄԻՊ Գրիստիննե Գրիգորյանը դեռ բավարար հիմքեր չունի ոստիկանության գործողություններին գնահատական տալու համար
- Շիշ նետողը. Քաղաքացիներն ուշադրություն են հրավիրում ոստիկանի արարքին
- Չի կարելի, տանում եք բախման. Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան