ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտնենանտ Էնրիկո Ապրիամովի և ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները: Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի վերջերս վերանորոգված բաժանմունքներում, որոնց պայմանները միանգամայն համապատասխանում են արդի չափանիշներին:
Նախարարը դիտարկել է կատարված աշխատանքների որակը, բժշկական սարքավորումների հագեցածությունը, զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ նրանց մաղթելով շուտափույթ ապաքինում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան