Վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն ընթացակարգերով դիմեր ՌԴ-ին, այսօր բոլորովին այլ իրավիճակ կունենայինք. Սերժ Սարգսյան
«Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ մշտապես ասել եմ. 30 տարի ասել եմ՝ երբեք Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դրանում վստահ եմ 100 տոկոս»,- Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցի հարցերին ի պատասխան՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ս.Սարգսյանը նշեց, որ ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ինքը, վստահ է, որ Հայաստանն ունի լավ ապագա, Հայաստանը դեռևս իր ներուժի մեծ մասը չի օգտագործել և այն օգտագործվելու է հրապարակում հավաքված երիտասարդների կողմից։
Հարցին՝ թե ի՞նչ դեր պետք է ունենա Ռուսաստանը հայ ազգի համար, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ռուսաստանը մեր դաշնակիցն է եղել, այսօր էլ դաշնակիցն է։ Կարծում եմ՝ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները պատրաստ է կատարելու, ուղղակի անհրաժեշտություն կա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ուղղությամբ շարժվի, ոչ թե բանավոր ինչ-որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի և Ռուսաստանից օժանդակություն խնդրի, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պայմանագրային պարտավորությունները։
Վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն ընթացակարգերով նախատեսված ձևով դիմեր Ռուսաստանին, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակ կունենայինք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան