Հիմա որ դիկտաֆոնով դնենք համացանց, գնալու եք նիկոլի ու քպ-ի ձեռքերը բռնեք, բերման ենթարկե՞ք
«Իրականում՝ Չալաբյանին «բացահայտող» «տեսանյութը» զավեշտ է այսօրվա իրավապահ-օրենքի ծառաներին նվիրված, քան թե՝ վիշտ։
Նախ՝ ինչ տեսանյութ, ոչ մի տեսանյութ էլ չկար՝ քննչականը տարածել է ձայներ, որոնց խոսքը միայն ինքն է ջոկում՝ ով են, ինչ են ասում... քանի որ սցենարիստն ու մոնտաժողը իրենք են։
Ես, օրինակ, բան էլ չհասկացա։
Ով է ում ինչ հարցնում, այդ տղան ինչի էր կպած փողի բազար բացում հենց տղա-աղջիկ էր բռնում... Միայն ինքն էր լավ լսվում, դե որովհետև դիկտաֆոնը իր ձեռքն է եղել՝ էլ «համացանցում տարածված տեսանյութը» ինչ մեղք էր ))
Հիմա որ բոլոր մեղադրանքները նիկոլին, քպ օրինազանցությունները ու հանցանքները, Հայրենիքի դավաճանությունը, մարդասպանությունն ու մարդակերությունը դիկտաֆոնով դնենք համացանց, գնալու եք նիկոլի ու քպ-ի ձեռքերը բռնեք, բերման ենթարկե՞ք...
Բա ասեք, թե չէ մարդիկ դեմքները բաց, փաստական, օրենք մեկնաբանելով են ներկայացնում նիկոլության հանցանքները։ Բա ասեք, որ «տեսանյութ» է պետք տարածել համացանցում»,- գրում է Panorama.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»
- Տիգրան Աբրահամյանը՝ Չալաբյանին ձերբակալելու մասին. Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
- Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին