Իշխան Սաղաթելյան. Չկա պառակտում, կա լայն համախմբում
«Շատերը փորձում են շարժումը պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա»,-անդրադառնալով հարցին, թե խոսակցություններ կան «Դիմադրության» շարժման միջև պառակտումների մասին, հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Բանախոսն ասաց, շարժումը քաղաքական է, բայց վերկուսակցական։
«Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, որովհետև դրանք ունեն կազմակերպված ռեսուրս։ Կա լայն համախմբում, քանի որ մենք չենք ընդգրկվել մեկ կուսակցության, անհատի, այլ գաղափարի շուրջ»,-ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ 88-ի արցախյան շարժման ժամանակ մարդիկ չէին համախմբվել Վազգեն Մանուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Իգոր Մուրադյանի շուրջ, այլ գաղափարի։
Նա հերքեց պառակտված լինելու, առաջնորդ փնտրելու և այլ խոսակցություններ, ասաց. «Չկա նման բան»։
Հնարավոր իշխանափոխությունից հետո կառավարության կազմում ընդգրկվողների վերաբերյալ հարցին ի պատասխան, Սաղաթելյանն ասաց, քննարկումներ չեն արել, բայց ընդգրկվելու են փորձառու, ներուժ ունեցող մասնագետներ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, որպեսզի կարողանան երկիրն այս վիճակից դուրս բերել։
«Էսօրվա իշխանությունն ի՞նչ է անում, ասում է՝ պոլի փեդ լինի, մեզանից լինի։ Նրանք այդ սկզբունքով են առաջնորդվում։ Ո՞ւմ են նշանակել Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար։ Մի հատ էդ մարդու անցյալը նայեք, ինքը մարդկանց հանել էր փողոց նման դեմքերի դեմ պայքարելու համար։ Ինքաը ասում էր՝ պետք է հարգենք ժողովրդի ընտրելու և ընտրվելու իրավունքը, Վանաձորցին գնացել, քաղաքապետ է ընտրել, գորիսեցին գնացել քաղաքապետ էր ընտրել։ Ինչի՞ չեք հարգում, ինչի՞ եք ընտրված մարդկանց կալանավորում։ Մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվելու, դա լավ տեղ չի տանում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանի մնալով լինելու է կամ նոր պատերազմ, կամ հայրենազրկում
- Սաղաթելյան. Իշխանության շրջանում համատարած անբանություն, անկարողություն է
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման չորս ձեռքբերումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան