Աշոտ Հարությունյան. Գյուղացին թմրած է, շուտով դեղի ազդեցությունը թողնելու է
«Հայաստանում գյուղատնտեսությունը մահամերձ վիճակում է»,-Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նրա խոսքով, Հայաստանն այսօր ունի պարենային անվտանգության խնդիր։
«Երբ հիվանդին ծանր վիճակով տանում են հիվանդանոց, նախ նրան թմրեցնում են, ցավազրկում են։ Այսօր մեր հողի մշակն էլ ցավազրկված, թմրած վիճակում է, բայց այդ դեղի ազդեցությունը շուտով թողնելու է։ Այսօր շատ գյուղերում մեկ պարկ ազոտական պարարտանյութը տրամադրվում է մինչև 12 հազար դրամով, ընդ որում արդեն 9 հազար դրամը սուբսիդավորել է պետությունը։ Սա այն պարագայում, երբ ծանր վիճակում գտնվող պետության ամեն լուման պետք է ծախսվեր շատ զգուշորեն ու նպատակային։ Հարգելի գյուղաբակ, եղբայր, քո ցավը տանեմ, 13 հազար դրամ մեկ պարկի՞ն, դու հասարակ հաշվակ արե՞լ ես»,-ասաց Հարությունյանը։
Ոլորտի երբեմնի պատասխանատուներից մեկը հանդիսացող գյուղատնտեսը նշում է, որ մեկ հա-ի մշակումը գյուղացու վրա նստում է մոտ 330 հազար դրամ, հետևաբար մեկ կգ ցորենի ինքնարժեքը լինելու է 160 դրամ, ինչի հետևանքով իրացումն էլ բարդ է լինելու։
«Գյուղատնտեսությունը քայքայված վիճակում է։ Պետք է զգույշ քայլեր արվեն։ Գիտությունն իսպառ գլուխ է թեքել գյուղից, գյուղատնտեսությունից։ Գիտությունը, տեխնոլոգիաները պետք է մտնեին գյուղ, որ բեռնատարները լիքը բարձած դուրս գային գյուղիղ, մինչդեռ նման բան չկա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Հարությունյան. Հինգերորդ գարունն է՝ մենք գնում ենք գյուղատնտեսության վերջնական կործանման
- Աշոտ Հարությունյան. Հիմա թող իշխանությունն ասի՝ հիմնահատակ կործանե՞լ են գյուղատնտեսության ոլորտը, թե՞...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան