Նիկոլին Փաշինյանին փռչոտ անվանելու համար մի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում. Արա Զոհրաբյան
2018 թվականին, երբ փաստաբաններն առաջինը հատնվեցին այն հասարակական խմբերի ուշադրության կենտրոնում, որոնք իրենց համար անցանակալի անձանց պաշտպանությունը կազմակերպող փաստաբաններին ուղղակի թիրախավորում էին, պետությունը չէր պաշտպանում այդ փաստաբաներին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց Փաստաբանների դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ այդ ժամանակ ստիպված փաստաբանների հետ գնում էին ցուցարարների հետ բանակցելու, որ փաստաբանին թույլ տային պաշտպանի իր վստահորդին։
Այդ նպատակով, ըստ Արա Զոհրաբյանի, հանդես եկան օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում էր քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման հետ կապված վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը
«Ազգային ժողովում մեզ ՔՊ-ի ներկայացուցիչները սկսեցին բացատրել, որ դա հակասում է եվրոպական ստանդարտներին և մերժեցին։ Սա երկակի ստանդարտի մասին պարզ օրինակ է։ Հետո հասկացան, որ այդ հայհոյանքի թիրախը դառնալու են իրենք ու օրենք ընդունեցի»,- ասաց նա։
Ըստ Արա Զոհրաբյանի՝ քրեական օրենսգրքով ծանր վիրավորանք է համարվում հայհոյելը կամ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, մինչդեռ այսօր մարդիկ վիրավորական արտահայտությունների համար քրեական հետապնդման են ենթարկվում։
«Օրինակ, մի կին Նիկոլ Փաշինյանի հասցեին գրել էր փռչոտ, նրա նկատմամբ քրեական հետանպնդում են իրականացնում։ Ենթադրենք՝ փռչոտ ասելը վիրավորական է, բայց դա հայհոյանք չէ»,- նկատեց Արա Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան