Եթե այսպես շարունակվի 20-30 տարի հետո հայերը Գլենդելում և Մոսկվայում Հայաստան են պաշտպանելու. Արմինե Ադիբեկյան
Վերջին ամիսներին ՀՀ կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկություններով Հայաստանում Թուրքիայի 61 քաղաքացի սեփականության իրավունքով 83 անշարժ գույք է ձեռք բերել: 2005-2007 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում գնվել է 8 գույք, 2009-2017 թվականներին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 35 գույք, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2018-2021 թվականներին՝ 34 գույք: 83 անշարժ գույքից 6-ը Թուրքիայի քաղաքացիներն օտարել են:
Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։ Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք: Մինչև 2010 թվականը Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք ՀՀ-ում ձեռք են բերել 9 հողատարածք, 1 բնակարան և 1 հասարակական նշանակության գույք։ Այդ ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացիներն առուվաճառքի գործարք չեն իրականացրել։
Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թադևոսյանը ԱԺ-ում հայտնել էր, որ բացի գյուղատնտեսական նշանակության հողերից Հայաստանում անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած երկրի քաղաքացի: Նրա խոսքով Ադրբեջանի քաղաքացին Հայաստանում գույք ձեռք բերելու համար Հայաստան է ժամանում ճամփորդական անձնագրով, որը ստանալու համար ՀՀ ոստիկանությունում անցնում է որոշակի ընթացակարգեր:
Ստացվում է, որ Հայաստանի ազգային անվտանգության այսօրվա թիվ մեկ խնդրին հակազդման իրավական նորմեր չկան, այն դեպքում, երբ ժողովրդավարության օրրան ԵՄ-ն այսօր քննարկում է աշխարհամասի երկրներում ՌԴ քաղաքացիների բնակարան ձեռք բերելու արգելքի հարցը:
Հատկապես 44 օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ վերադառնալու են Սյունիք և Երևան, ինչի համատեքստում էլ վերոնշյալ խնդիրն արդիական է դարձել: Վերաբնակեցման հետևանքով սպասվող դեմոգրաֆիական ռիսկերի մասին Panorama.am-ը դիմեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին:
«Ես դեռ կես տարի առաջ ասել եմ, որ թուրքերը և ադրբեջանցիները Հայաստանում ինտենսիվ բնակարաններ են գնում: Նրանք գալու են Հայաստան և ինտենսիվ բազմանան: Նրանք ոչ միայն քաղաքներում են բնակվելու, այլև առաջին հերթին շրջաններում և հատկապես Սյունիքում:
Ինձ հասած տեղեկություններով Փաշինյանը համաձայնություն է տվել, որ 600.000 թուրքալեզու ցեղատեսակներ Թուրքիայից բերվեն ու բնակեցվեն Սյունիքում: Սիրիայի թուրքմեն փախստականներին Անկարան հետ չի վերադարձնում՝ այն նպատակով, որ բերեն միջանցքի ամբողջ երկայնքով կես միլիոն թուրք բնակեցնեն: Սա նշանակում է, որ եթե անգամ հիմա նրանք զորբայությամբ և պատերազմով մեզնից չօտարեն Սյունիքը, ապա գրավելու են դեմոգրաֆիական միջոցներով և որոշ ժամանակ անց Սյունիքը կինքնորոշվի Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմ:
Այսինքը տեղի է ունենալու էն, ինչ ժամանակին մեր գլխին բերեց Կարեն Դեմիրճյանը Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության տնտեսական զարգացման նպատակով: Որպեսզի մայրաքաղաքը մեծ լինի, մետրո ունենանք, նա գյուղերից հայերին վերաբնակեցրեց Երևանում, որ այն հասցնի մեկ միլիոնի, իսկ այդ դատարկված բնակավայրերում եկան և բնակեցվեցին ադրբեջանցիները: Հենց Հեյդար Ալիևի անմիջական ֆինանսավորմամբ, այդ հովիվները գալիս էին Հայաստանում տարբեր ձևերով գյուղեր էին հիմնում և արդյունքում մենք ունեցանք այն, որ ողջ սահմանամերձ հատվածում մենք ստացանք ադրբեջանական գյուղեր և դրանց ինչ-որ մի հատվածը ժամանակի հետ փոխանցվեց Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության կազմ, դրանք այսպես կոչված անկլավներն են»,-ասաց Ադիբեկյանը:
Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու թուրքերի և ադրբեջանցիների կողմից բնակարաններ գնելու վերջնարդյունքը:
Փորձագետը պատասխանեց. «Բնակարան գնելն այն է, որ երկու սերունդ հետո Հայաստանում հայ չի լինելու: Ինչպես հենց հիմա մարդիկ Երևանում Շուշի ու Արցախ են պահանջում, այնպես էլ 20-30 տարի հետո Գլենդելում և Մոսկվայում Հայաստան են պաշտպանելու, ասելու են՝ Հայաստանը մերն է: Այսինքը՝ այստեղ լինելու է բացառապես թուրքական բնակչություն, սա է մեզ սպասում:
Վերաբնակեցման համար նախատեսված 600.000-ը երկու անգամ գերազանցում է Արցախի և Սյունիքի բնակիչների թիվը»:
Panorama.am-ի դիտարկմանը, որ Ալիևը չի էլ թաքցնում իր այդ նպատակները՝ Արմինե Ադիբեկյանն ասաց. «Այստեղ հարցն ամենևին Ալիևի հայտարարություն չէ, թե վերադառնալու են Զանգեզուր և Երևան, այլ ողջ խնդիրն այն է, որ այս քայլող թյուրիմացությունն ամբողջովին տանում է Ալիևի քաղաքականությունը: Ալիևը 30 տարի հաչում էր, բայց մենք բոլորս գիտեինք, որ ունենք պետություն, բանակ, պաշտպանված սահմաններ և հստակ օրակարգ: Հիմա մենք չունենք պետություն, բանակ, անվտանգ սահմաններ, բայց ունենք թրքամետ և թրքապիղծ օրակարգ:
Այսօր արդեն «Վիվառո» բուքմեյքերական ընկերության ամենախոշոր փայատերը թուրք է, որը Երևանի կենտրոնում բնակարն է ձեռք բերել: Ասեմ, որ բավականին հայատյաց թուրք է, շատ վատ է վերաբերում իր հայ գործընկերներին՝ ինչպես բրիտանացին հնդկաստանում, ցույց տալով, որ ստիպված է եկել մեր շրջապատ: Նրա նմանները շատ են, որոնք դրամով ապահովում են իրենց ներկայությունը Հայաստանում և նրանք հիմնականում պատկանում են Նիկոլ սատարող բիզնես հատվածին: Կարևոր է նաև իմանալ՝ թե Հայաստանում և Արցախում քանի թուրք և ադրբեջանցի է ապրում հայկական անձնագրերով: Եթե հիշում եք, մինչև 2020 թվականն այս իշխանությունները մոտ 1500 անձնագիր են դուրս գրել, որոնք տրվել են ադրբեջանցիներին: Նրանց մի հատվածը բնակեցվել է Շուշիում և պատերազմի ժամանակ նրանք սկսել են թիկունքից խփել: Նրանց մեծ մասը հայկական անուններով և անձնագրերով լեգալ ապրում են Հայաստանում: 1500-ը բացահայտված անձնագրերի թիվն է: Մեզ անհայտ է չբացահայտված ապօրինի տրված անձնագրերի քանակը»:
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան