Գեղամ Մանուկյան. Գևորգ Միուրադյանը միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին
Դաշնակցական գործիչ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը:
Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն: Թաքնվելու կարիք չուներ, թեև կարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել: Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա:
Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված,որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու.. գործը շարունակողներ ուհաղթանակին հասցնողներ կան»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության կոչը. Զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց
- «Արար»-ի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
- Վարդան Արամյան. Ամեն բան անտանելի է արդեն դառնում
- Տղերքը կալանավորված են, քանի որ իրավապահ համակարգը չնչին անկախությունից հրաժարվել է. Վարդևանյան
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
- Կալանավորվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը