Աբու Դաբիի արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը նշանակվել է ԱՄԷ նոր նախագահ
Արաբական Միացյալ Էմիրությունների նոր նախագահ է դարձել մայրաքաղաք Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը, որը փաստացի ղեկավարում էր երկիրը վերջին ութ տարում, հայտնում «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ նոր նախագահին ընտրել է ԱՄԷ-ի Գերագույն դաշնային խորհուրդը: Նրա բոլոր անդամները միաձայն պաշտպանել են գահաժառանգ արքայազնի թեկնածությունը։
Պետության նախկին ղեկավարը՝ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը, մահացել է ուրբաթ օրը՝ երկարատև հիվանդությունից հետո, 73 տարեկան հասակում։ Նա երկիրը ղեկավարում էր 2004 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան