Էդգար Ղազարյան. Հայաստանի քաղաքացիները տուգանքի մատերիալից վերածվել են կալանքի մատերիալի
«Ես շատ զարմացած եմ, որ ասուլիսին չեն մասնակցում Ագրարային համալսարանի 2 հազար ուսանողներ պարոն Թոռնիկի գլխավորությամբ։ Եթե Նիկոլն ու իր Թոռնիկը ճիշտ լինեին, այս շինծու քրեական գործն իրական լիներ, ապա գոնե այսօր այստեղ պետք է լինեին 2 հազար ուսանողները, որոնք 12 ձվի գնով պետք է համաձայնեին մասնակցելու հանրային միջոցառումներին»,-ասաց քաղաքական-հասարակակն գործիչ, «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը՝ Ֆրանսիայի հրապարակում անդրադառնալով Ավետիք Չալաբյանի կալանավորմանը։
Ղազարյանն ասաց՝ առնչություն ունենք շինծու ու պրիմիտիվ գործի հետ։ Նա հետաքրքրվեց՝ եղե՞լ է համալսարանի հոբելյանին նվիրված որևէ միջոցառում կամ այլ արարողություն, որին մասնակցի համալսարանի երկու հազար ուսանող։
«Եթե նման բան չի եղել, իսկ ես վստահ եմ, որ չի եղել, ուրիշ ինչ միջոցառման պետք է մասնակցեին մի համալսարանի երկու հազար ուսանող։ Ավետիք Չալաբյանի գործը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքացիները տուգանքի մատերիալից վերածվել են կալանքի մատերիալի։ Սա նշանակում է, որ ցանկացած պահի մեզանից յուրաքանչյուրի կարող են ձերբակալել ու կալանավորել»,-ասաց նա։
Ղազարյանը հիշեցրեց, որ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է գաղտնալսել մարդկանց։
«Մենք ունենք մի հաստատված փաստ, որ տեղի է ունեցել գաղտնալսում, իսկ այդ հանցագործություն կատարած անձը մնում է ազատության մեջ։ Գաղտնալսել են, հերիք չէ, մեկն էլ նստել է տարբեր գաղտնալսած նյութերը մոնտաժել, իրար է կպցրել, ապա տեղադրել են Ալեն Սիմոնյանի տիկնոջը պատկանող կայքում, որից հետո այն տարածվել է ամբողջ հանրապետությունում։ Հետո հանել են էդ հղումը կայքից, իրավապահները, որպես մամուլում տարածված նյութ սկսել են կարել այդ գործը, որը չունի ոչ մի բովանդակություն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյանի փաստաբան. Վարույթն իրականացնող մարմնի ապօրինությունները շարունակվեցին նաև դատարանում
- Ո՞ր դատավորն է բավարարել Չալաբյանին կալանավորելու որոշումը
- Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին
- Քիչ առաջ դատարանը Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց
- «Արար»-ի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
- Ինչ է պատրաստ անել պարոն Թոռնիկը իր անվան 1000 դրամանոցով
- «Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»
- Տիգրան Աբրահամյանը՝ Չալաբյանին ձերբակալելու մասին. Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին