«Հրապարակ». Դատախազը խելոք աշակերտի պես կատարել է իրեն տրված հանձնարարությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դիմադրության շարժման չորրորդ օրը, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն էր ներկայացնում ԱԺ-ում, ցուցումներ ստացավ թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանից, թե լավ չի իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետեւանքով նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Նրա «կռիվը» բեռնատարների դեմ էր, որով ընդդիմադիրները փողոց էին փակում։
Բառացիորեն օրեր անց Դավթյանը խելոք աշակերտի պես կատարել է իրեն տրված հանձնարարությունը՝ կառավարությանն է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակն ընդլայնել: Նպատակն ավելի քան պարզ է` օրենքը որպես մահակ օգտագործել ընդդիմադիրների դեմ։ Որոշել են հրատապ ռեժիմով ընդունել նախագիծը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան