Փաստաթղթում տեղ են գտել բացառապես այն ոլորտները, որոնք կարող են լինել սահմանադրական կարգավորման առարկա. Մանասյան
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ժամանակ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն նշեց, որ նախորդ նիստում տեղի ունեցած որոշակի քննարկումների արդյունքում փորձել են մշակել նոր փաստաթուղթ, որը ցուցյ կտա հայեցակարգային այն ուղղությունները, որոնք պետք է ընկած լինեն հետագայում սահմանդրական բարեփոխումների գործընթացում։
Ներկայացնելով փաստաթղթի հիմքում ընկած մեթոդաբանությունը, նշեց, որ կան չափազանց շատ ոլորտներ, որոնք հասարակական հարաբերությունների տեսանկյունից կարևոր են, սակայն դրանք սահմանադրական կարգավորման առարկա չեն, հետևաբար այս փաստաթղթում տեղ են գտել բացառապես այն ոլորտները, որոնք կարող են լինել սահմանադրական կարգավորման առարկա։
Նրա խոսքով՝ առաջին ուղղությունը վերաբերում է սահմանադրական կարգի հիմունքներին, երկրորդը՝ մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին առնչվող սահմանադրական լուծումներին։ «Այստեղ խոսքը բացառապես սահմանադրական կարգավորումներին վերաբերող ինստիտուտների մասին է»,- ասաց նա։
Հաջորդը կառավարման ձևի հետ կապված հարցերն են, որոնք վերաբերում են օրենսդիր և գործադիր իշխանությունների բաժանման և հավասարակշռման կառուցակարգերին։
Մանրամասները՝ տեսանյութում։