Չալաբյանի փաստաբան. Վարույթն իրականացնող մարմնի ապօրինությունները շարունակվեցին նաև դատարանում
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական-հասարակակն գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ լռեցնելու ազատ խոսքը։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում հայտարարեց դասախոս, 5165 շարժման նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Հատկապես վերջին շրջանում Չալաբյանն ակտիվ ելույթներ էր ունենում, տեղին ու թիրախավորված քննադատում գործող իշխանությունների քաղաքականությունը հատկապես անվտանգային ոլորտում»,-ասաց Սողոմոնյանը։
Ասուլիսի մյուս բանախոս՝ փաստաբան Արթուր Հարությունյանն ասաց, երբ Չալաբյանի բնակարանում կատարվեց խուզարկություն, դրա ավարտին հետաքննության մարմնի աշխատակիցները անակնկալ կերպով հայտարարել են, որ Չալաբյանին պետքէ բերման ենթարկեն, այն պարագայում, երբ խուզարկության ողջ ընթացքում Չալաբյանը եղել է իրենց տեսադաշտում, մասնակցել է խուզարկությանն ու ստորագրությամբ հաստատել դրա արդյունքները։
«Բնականաբար մենք փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկում, երբ պարոն Չալաբյանը պատրաստ է ինքը ներկայանալ ՔԿ Արաբկիրի բաժանմունք։ Ինչևէ, հետաքննության մարմնի աշխատակիցներն անդրդվելի էին»,-ասաց փաստաբանը, նշելով, որ այդպիսով նախապատրաստում էին հետագա ձերբակալության, ապա կալանավորման հիմքերը։
Հարությունյանը նշեց, Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ մասի հատկանիշներով։
Փաստաբանական թիմը դիմել է դատարան՝ բողոքարկելով ձերբակալման իրավաչափությունը, սակայն դատարանն այն քննել է կալանավորման միջնորդության հետ նույն վարույթով։
«Վարույթն իրականացնող մարմնի ապօրինությունները, որ սկսել են Չալաբյանին բերման ենթարկելու պահից, շարունակվեցին նաև դատարանում։ Ներկայացվեցին փաստաթղթեր, որոնք կազմվել էին միջնորդությունը ներկայացնելուց հետո»,-ասաց փաստաբանը։
Դատարանի՝ Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը դեռ պաշտպանական կողմին չի տրամադրվել, որպեսզի կարողանան բողոքարկել այն։
«Ինչպես ասացի, պարոն Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս պահին պաշտպանական կողմի համար հասանելի քրեական գործի նյութերում ոչ միայն բավարար ապացույցներ չկան, այլ ընդհանրապես որևէ ձևոց չի հիմնավորվում պարոն Չալաբյանին նման բան մեղսագրելը»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ր դատավորն է բավարարել Չալաբյանին կալանավորելու որոշումը
- Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին
- Քիչ առաջ դատարանը Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց
- «Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին