Ռուսաստանը նորովի կգործի, եթե ԵՄ-ին այն անհետաքրքիր չլինի. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան գործելու է ելնելով նոր իրողությունից, եթե Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանը՝ որպես տնտեսական և քաղաքական գործընկեր, իրեն հետաքրքիր չէ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մենք ելնում ենք նրանից, որ ունենք մեծ ծավալի արտաքին առևտուր, մենք չենք եղել սահմանափակող միջոցների ներդրման դրդողը: Բայց եթե Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանը իրեն հետաքրքիր չէ որպես տնտեսական և քաղաքական գործընկեր, ապա մենք գործելու ենք ռացիոնալ՝ ելնելով նոր իրականությունից»,- լրագրողներին ասել է նա։
Նա միաժամանակ նշել է, որ իրենք դա վաղուց կանխատեսել էին. «Ուստի, այսօր գլխավոր շեշտը դրվում է մեր արտաքին քաղաքականության արևելյան ուղղության զարգացման վրա՝ իր ողջ բազմազանությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան