Սերժ Սարգսյան. Սկեպտիկ եմ խոսում, որովհետև շախմատային կյանքում երկու մեծ կորուստ ենք ունեցել
«Հավաստիացնում եմ, որ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում շարունակի զարգանալ շախմատը։ Իհարկե, դժվար է ակնկալել այնպիսի հաջողություններ, որոնք մենք ունեցանք նախկինում։ Սա ընդամենը կարծիք է, և ես շատ ուրախ կլինեմ, որ այս կարծիքը չիրականանա, այլ հակառակը լինի»,-այսօր հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանը։
News.am-ի փոխանցմամբ, ՀՀ երրորդ նախագահն ասել է.
«Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները կարողանան համալրել ազգային հավաքականները, նաև անհատապես մեծ հաջողությունների հասնեն։ Այսպես սկեպտիկ եմ խոսում, որովհետև շախմատային կյանքում երկու մեծ կորուստ ենք ունեցել։ Մեծ կորուստ է Լևոն Արոնյանի տեղափոխվելն այլ հավաքական, թեև նա միշտ մնում է մեր հավաքականի բարեկամը։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:
Մյուս կորուստը Արշակ Պետրոսյանի հեռանալն է։ Նա համարում է, որ այլևս չի կարող մեծ օժանդակություն տալ հավաքականին այնպես, ինչպետ նախկինում։ Այս տեսանկյունից մենք հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնում ենք Արման Փաշիկյանին»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսում Սերժ Սարգսյանը վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Քվեարկությանը մասնակցեցին կոնֆերանսին ներկա 108 պատվիրակները: Գործող նախագահն ընտրվեց ձայների մեծամասնությամբ՝ 107 կողմ, 1 ձեռնպահ:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը միաձայն ընտրվեց Շախմատի ֆեդերացիայի նախագահ
- Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կայքում արդեն ներկայացված է ԱՄՆ դրոշի ներքո