Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի։
Կուսակցությունից հայտնում են, որ ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։
Դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն: