Վահե Հովհաննիսյան. Սուտ մատնությամբ իշխանություն պահել հնարավոր չէ
Քաղաքագետ, «Այընտրանքային նախաձեռնություններ» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը և գռեհիկ մատնության պատմությունը իրականում այս իշխանության և մեր իրականության արտացոլումն է։ Ստացվում է՝ կիրթ, իրենց երկրին նվիրված մարդիկ այսօր պետք է լինեն բանտում կամ, լավագույն դեպքում, զուրկ լինեն որևէ լծակից՝ երկրի համար ճակատագրական զարգացումների վրա ազդելու։ Իսկ պատմական պատահականությունները պետք է որոշեն մեր երկրի ճակատագիրը։
Այս օրերին թափ առնող պայքարը հենց սա փոխելու է համար է։ Մեր երկիրը հիմա գլխիվայր շուռ է եկել։ Մեր երկիրը կարիք ունի գրագետ, կրթված ու փորձ ունեցող մարդկանց։ Միայն այդպես է հնարավոր այս անդունդից դուրս գալ։ Շաբաթներ առաջ Ավետիքի հետ քննարկում էինք համատեղ ծրագրերի մի գաղափար։ Վստահ եմ, որ բոլոր լավ գաղափարները ի վերջո իրականանալու են։
Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն պայքարի բոլոր ակտիվիստներին։ Սուտ մատնությամբ իշխանություն պահել հնարավոր չէ։ Ավելին, վստահ եմ, որ այս պահից Ավետիքի և մյուսների ազատության համար պայքարը նոր թափ է ստանալու՝ դառնալով ավելի մոտիվացված։ Իսկ իշխանության կողմից նման պարզունակ քայլերը որևէ լուծման չեն տանում, ընդամենը մեծացնում են չարությունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Արար»-ի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
- Ինչ է պատրաստ անել պարոն Թոռնիկը իր անվան 1000 դրամանոցով
- Վարդան Արամյան. Ամեն բան անտանելի է արդեն դառնում
- «Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»
- Տիգրան Աբրահամյանը՝ Չալաբյանին ձերբակալելու մասին. Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
- Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով
- Ավետիք Չալաբյան. Ի՞նչ անել Նիկոլից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան