Ամերիկացի սենատորը Բայդենին անվանել է «աղետ»
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Fox News հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ սխալվել է Ջո Բայդենի հարցում ավելի քան մեկ տարի առաջ կայացած նախագահական ընտրությունների ժամանակ:
«Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ այն ժամանակ ՝ 2021-ի հունվարի 6-ին, քաղաքական գործիչը New York Times-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի կողմնակիցների բողոքները ժողովրդի միասնության առիթ կդառնան: Նա ընդգծել էր, որ Բայդենին համարում է այդ իրավիճակում պետության ղեկավարի դերին առավել հարմար:
Fox News-ի հաղորդավար Ջեսսի Ուոթերսը հարցրել է Գրեմիին, թե արդյոք նա դեռ հավատում է իր ասածին, նա բացասական պատասխան է տվել։
«Ես սխալվել եմ: Ես Ջոին ճանաչում եմ 30 տարի, նա լավ տղա է, բայց որպես նախագահ՝ նա աղետ է: Աշխարհում ոչ ոք չի վախենում Ջո Բայդենից, և նրա ներքին քաղաքականությունը անհաջողության է մատնվում»,- ասել է սենատորը՝ հավելելով, որ Բայդենը դարձրել է ԱՄՆ-ն ավելի քիչ անվտանգ և վնասել է տնտեսությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան