
Հանուն անվտանգ ու խաղաղ հայրենիքի տարվող մեր պայքարը` նահանջ չունի. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Դավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ: Նոր, ավելի դաժան պատերազմի վտանգն արդեն կախվել է մեր երկրի վրա: Նիկոլից ու իր թրքահպատակ շրջապատից շատ արագ ազատվել է պետք: Դրանք ամեն կերպ նոր պատերազմի են տանում մեր ժողովրդին:
Հանուն անվտանգ ու խաղաղ հայրենիքի տարվող մեր պայքարը` նահանջ չունի:
Ֆրանսիայի հրապարակը կրկին սպասում է իր հայրենատեր զավակներին: Բոլորիս միասնականությունը` համաժողովրդական պայքարի հաջողության միակ երաշխիքն է»։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում ժամը 18։00-ին հանրահավաք է։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Վաղը նաև խոսելու եմ հարթակից
- Վերջին տարիներին կապիտուլացված ուժերը խարխլել են Հայաստանի ներքին անվտանգային համակարգը. Արտակ Զաքարյան
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման չորս ձեռքբերումները
- Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա երկու օրվա անելիքները
- Աշոտյան. Լաոն զարթնել է ու անցել գործի