Ասում եք, որ ժողովրդավար եք, արդյոք ժողովրդավարությունը կարմիր, սև բերետավորներն են. Սերժ Սրապիոնյան
«Այս մարդիկ եկան խաբելով մեզ, ամենաստոր, ամենացինիկ, ամենալկտի, մարդկային ուղեղի համար անհասանելի ձևերով՝ սկսած մարդականց դռների առաջ դագաղներ տանելուց մինչև հողի աշխատավոր գյուղացուն խաբելուց», - այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Նա խոսքն ուղղեց գյուղացիներին՝ ասելով, թե արդյոք հիմա լավ են ապրում, քան նախկինների օրոք։ «Իհարկե ոչ։ Ոչ միայն լավ չեն ապրում, այլև գրեթե չեն ապրում»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե նախկինում կարող էին մեկ պարկ ազոտական պարարտանյութը գնել 6-7 հազար դրամով, հիմա՝ 20-25 հազար դրամով։
«Այս մարդիկ, որոնք հանուն ժողովրդի եկել են իշխանության, մեզ վիճակագրություն ներկայացրե՞լ են, թե քանի հեկտար արգավանդ հողեր մնացել են առանց վար ու ցանքի։ Հիշո՞ւմ եք 10 մլն ծառի առասպելը, դրանից քանիսն են տնկվել, ով է տնկել։ Որևէ մեկը չգիտի»,- ասաց գրականագետը։
Սերժ Սրապիոնյանը նաև անդրադարձավ այն ներկա իշխանություններին այն հայտարարություններին, թե իրենք ժողովրդավար են։ Սակայն, ըստ նրա, հարց է ծագում՝ արդյոք ժողովրդավարությունը կարմիր, սև բերետավորներն են։
«Ուր է այդ Եվրոպան։ Իշխանություններն ասում են, որ եվրոպական մի քանի գործընկերներ մեր բռնած դիրքը ճիշտ են համարում և խաղաղություն ենք կնքելու մեր դարավոր թշնամիների հետ։ Գնացեք կնքեք և հետները ապրեք, մենք դրան դեմ չենք , բայց դուք ապրեք, ոչ թե՝ մենք։ Բոլորը գիտեն, թե ինչ տեղի կունենա, եթե լինի այդ բարեկամությունը»,- ասաց նա։
Նա նաև անդրադարձավ Գերմանիայի կանցլերի այն հայտարարությանը, թե Ուկրաինան չպետք է գնա պարտադրված խաղաղության, իսկ երբ Հայաստանին պարտադրվում է խաղաղություն, ապա այդ մասին լռում են, քանի որ Հայաստանը «չորահաց» է, ծամելը դժվար է, իսկ Ուկրաինան «բուտերբրոդ» է, հեշտ կարող է ծամվել, դրա համար Ուկրաինային պարտադրված խաղաղություն չի կարելի, իսկ մեզ կարելի է։
«Մեզ վախեցնում են պատերազմով, բայց պատերազմը եղել վերջացել է, այլևս պատերազմ չի լինելու, կգան նախկինները, կգան նախկինների նախկինները, հետոներ, բայց պատերազմ չի լինելու, քանի որ այս աշխարհը պատերազմ գնում է թուրքական ֆենոմենների պատճառով և այս իմաստով մեզ իզուր են վախեցնում։ Պատերազմ իրենք արդեն բերել են հինգ հազար երեխաների արյան գնով, անհայտ կորած մեր զինվորների գնով, մեր գերիների գնով։ Իսկ եկողները չեն բերելու»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։
Նա նաև իր խոսքն ուղղեց բոլոր նրանց, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվոմ, որոնք համարում են, որ քաղաքականությունն իրենց գործը չէ։
«Բանը հասնում է այնտեղ, որ իմ ուսանողը գտնում է՝ ես փչացա, երբ մտա քաղաքականություն, մինչդեռ ես այդ հաստակաշի ուղեղ ունեցողին բացատրել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, այդ քաղաքականությունն է եկել մտել իմ տուն, մտել է իմ տուն իմ եղբոր զոհված տղայի տեսքով, իմ հայրենիքը մասնատելու տեսքով։ Այդ քաղաքականությունը մտել է իմ տուն Արցախը կորցնելու տեսքով։ Եւ հիմա իրենց կեղտոտ թաթերը մղում են մեր հոգիները, մեր ավանդական, մեր հայկական, պապենական հոգիները պղծել են ուզում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Անձրևը մեր նահատակված տղեքի արցունքներն է, քանի որ չենք կարողացել ազատվել իրենց զոհած իշխանություններից
- Գործող կառավարությամբ մեր պետությունը հեռու չի գնալու. Արտակ Զաքարյան
- Արթուր Վանեցյան. Լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի
- Քննարկենք ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, հատկապես պատերազմի հանգամանքները քննելու հարցում. Վարդևանյան
- Գեղամ Մանուկյան. Գևորգ Միուրադյանը միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին