Ադրբեջանը և ևս 5 երկրներ հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժուրիի ձայները չեղյալ են հայտարարվել, հեռացվել են ժյուրիի կազմից: eurovision-contest.ru –ն փոխանցում է «Եվրատեսիլի» կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության որոշումը։
«Եվրատեսիլի» կազմակերպիչը հայտարարել է, որ վեց երկրի ժյուրին որակազրկվել է այն բանից հետո, երբ անկախ դիտորդը երկրորդ կիսաեզրափակչում հայտնաբերել է «վեց երկրի կողմից քվեարկության ոչ ճիշտ սխեմա»:
Բացի Ադրբեջանից, հեռացվել են Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիի կազմերը:
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորության, երրորդ՝ Իսպանիայի ներկայացուցիչներն են։
Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակել է 61 միավոր և զբաղեցրել 20-րդ հորիզոնականը:
Հաղթողը որոշվել է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2022»-ում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է
- «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում են
- «Եվրատեսիլ 2022». Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ
- Կայացել է «Եվրատեսիլ-2022» մրցույթի բացման հանդիսավոր երեկոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան