Գործող կառավարությամբ մեր պետությունը հեռու չի գնալու. Արտակ Զաքարյան
«Մինչև 2018 թվականի հեղափոխությունը մենք ուենինք աշխարհի համար հասկանալի և ընդունելի արտաքին հարաբերություններ: 2018 թվականի երկրորդ կեսից դիլետանտից կապիտուլյանտի վերածված իշխնությունը սկսեց աղավաղել մեր արտաքին հարաբերությունները, մեր ժողովրդին կանգնեցրեց արյունալի և աղետաբեր պատերազմի առաջ»,-«Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքում հայտարարեց ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խասքով՝ այսօր էլ շարունակվում է միակողմանի զիջումների և հակառակորդի կողմից ծնկի բերելու ազգակործան քաղաքականությունը:
«Խաղաղության օրակարգի անվան տակ մեր երկիրը դուրս են բերել աշխարհաքաղաքական աճուրդի, որտեղ չկա հայկական շահը, որտեղ Հայաստանը կրկին գլորվում է օտար շահերի համար հնարավոր հաջորդ պատերազմ»,- ասաց Զաքարյանը և հավելեց. «Երբ երկիրդ ղեկավարում են արտաքին քաղաքականությունից ոչինչ չհասկացող թշնամական շահերից կախյալ վիճակում գտնվող կապիտուլացված ուժերն, ապա ոչ մի լավ բան սպասել չի կարելի»:
Հայտարարելով, որ միամտություն է կարծելը, թե գործող իշխանությունները բերելու են խաղաղությաւն՝ բանախոսը շեշտեց, որ իշխանությունների գործողությունները գիտակցված թե առանց գիտակցման տանում են արկածախնդրության, իսկ արտաքին աշխարհում նրանք չեն վայելում հարգանք և վստահություն:
Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ իշխանությունների վարած արատաքին քաղաքականության արդյունքում աշխարհը ոչ միայն չդատապարտեղ Ադրբեջանի ագրեսիան, ինչպես այն արել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, այլև գտնվեցին պետություններ, որոնք շնորհավորեցին Ադրբեջանին:
Նա հիշեցրեց, որ գործող իշխանութուններն անտեսեցին նույնիսկ ՌԴ նախագահի՝ հրադադար հաստատելու հոկտեմբերի 19-ի առաջարկը:
«Սակայն այսօր կապիտութլյանտները Ադրբեջանի և Թուրքիայի հետ մտել են մի վտանգավոր գործընթացի մեջ, որի արդյունքում Հայաստանը պարտադրված է լինելու հրաժարվել Արցախից և արցախյան հարցից, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչումից, դրանով իսկ մեծ վտանգ կախելով ՀՀ-ի ինքնիշխանության և անվտանգության վրա»,-հայտարարեց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ գործող իշխանությանը հեռացնելուց հետո փոխվելու է ներքին և արտաքին քաղաքականության ոտնահարված, թուլամորթ և միջազգային հարթակներում անընդհատ ստորացվող գործողությունները և նոր իշխանությունները նոր որակ և ինքնուրույնություն, ազգային ոգի, ճկուն միտք, համառ ջանքեր և հասկանալի իմաստ են դնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում:
Հայտարարելով, որ 44-օրյա ագրեսիան չի կարող փոխել հիմնախնդրի կարգավորման ձևաչափը, տրամաբանությունը և սկզբունքները, որոնք հիմնված են միջազգային հիմնարար նորմերի վրա՝ Զաքարյանը նկատեց, որ ՌԴ-ի ջանքերով հրադադարը հաստատելուց հետո էլ հիմնախնդիրը կարգավորված չէ, այն պետք է կարգավորվի Մինսկի խմբի ձևաչափում, հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ըստ Զաքարյանի՝ պետք է քննվեն պատերազմի ժամանակ ահաբեկչական խմբերի ներգրավման, չթույլատրված զինատեսակների կիրառման և խաղաղ բնակչության թիրախավորելու և դրա արդյունքում Արցախի ժողովրդի ցեղասպանության ենթարկելու փորձը:
«Պետքէ հասնել Արցախի ամբողջականացմանը և Ադրբեջանից դուրս կարգավիճակի քննարկմանը և ՀՀ-ն նաև պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանն Արցախում՝ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը և հայտարարեց, որ ՀՀ նոր իշխանությունները պետք է հասնեն խաղաղապահների՝ ԵԱՀԿ ներկայացուցչական կարգավիճակի հաստատմանը:
Արտակ Զաքարյանն ասաց, որ ՀՀ-ն պետք է բոլոր հարցերում աջակցի Արցախին, այդ թվում նաև Պշատպանության բանակի վերականգնման, պաշտպանական դիրքերի ամրապնդման գործընթացում և խթանի Արցախում բնակչության թվի ավելացումը:
Նա հաջորդ կառավարության առաջին խնդիրեը համարեց նոր ռազմավարության մշակումը, որը պետք է համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և տա Հայայստանին և Արցախին ուղղված առկա սպառնալիքների պատասխանները:
Զաքարյանի կարծիքով՝ պետք է վերականգնվի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները և զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ, արդյունավետ և գործնական օրակարգեր մշակել հայ-ամերիկյան համագործակցության համար, որպեսզի այն նպաստի տարածաշրջանում վստահության և խաղաղության մթնոլորտի ձևավորմանը:
Նա կարևորեց նաև Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև նոր որակի բազմաբնույթ հարաբերության կառուցումը Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Միջին Ասիայի մյուս պետությունների հետ՝ չմոռանալով շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունը:
«Հայաստանում ժողովրդավարությունն այլընտարնք չունի, բայց այնպիսի ժողովրդավարությունը, որը չի սպառնում վերածվել մեկ անձի դիկտատուրայի, որը չի կալանավորում խաղաղ ցույցեր և բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներին»,-հայտարարեց Զաքարյանը և հավելեց. «Գործող կառավարությամբ մեր պետությունը հեռու չի գնալու, մենք իրավունք չունենք վտանգելու մեր ժողովրդի և սերունդների ապագան, ուրեմն եկեք շարունակենք մեր ազնիվ ու արդար պայքարը, ոտքի հանենք մեր քաղաքացիներին և հայրենակիցներին և պատրաստ լինենք պայքարելու հանուն խաղաղ կայուն զարգացման և հարատևման»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան