Գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով. Իշխան Սաղաթելյան
«Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով»,- այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ապրիլի 25-ից իջել են փողոց այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ և երթեր են իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր, իսկ մայիսի մեկից գիշերում են Ֆրանսիայի հրապարակում։
«Սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, ընդդեմ ազգային խայտառակության, կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրեն ճանաչում են և գիտեն այն կուսակցությունը, որը ներկայացնում է ինքը։
«Իմ համար դյուրին չէ, որ լինելո 132 տարվա ավանդույթներ և կենսագրություն ունեցող կուսակցության ներկայացուցիչ՝ հայտարարել, որ մի կողմ ենք դնում կուսակցական պատլանելիությունը և բոլորս համախմբվում ենք մեկ գաղափարի շուրջ։ Ի պատիվ Դաշնակցության, մենք դա արեցինք, դա արեցին նաև բոլոր քաղաքական ուժերը և այսօր մենք այստեղ ենք՝ համախմբված այդ գաղափարի շուրջ։ Դրանով մենք ուղերձ հղեցինք մեր ժողովրդին, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, որի վիճակն օրհասական է և սա ամենևին նախընտրական պայքար չէ։ Եւ այդ հարցն այսօր լուծված է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ պայքարի առաջին իսկ օրը հայտարարել են, որ գնալու են մինչև վերջ և այս պայքարի հաջողության համար դնելու են ամեն ինչ։ Նա նշեց, որ պատրաստ է ցանկացած զոհողության և առաջին իսկ օրվանից ասել է, որ գնալու է երթի առջևից, առաջինը հարվածելու է և առաջին հարվածը վերցնելու է իր վրա, և ամեն ինչ անելու են հաջողության համար։
«Մենք անսխալական չենք, բայց այս պայքարին նվիրված ենք անմնացորդ և ձեր հետ միասին գնալու ենք մինչև հաղթական ավարտ։ Ես ապավինում եմ ձեր միասնությանը, ձեր ուժին, մեզ ոչ մի բան չի կասեցնելու։ Նիկոլն ու Ալիևը կարծում էին, որ ժողովուրդն այլևս գործոն չէ՝ կարող են միմյանց հետ պայմանավորվել և ժողովրդին պարտադրել նոր զիջումներ։ Մենք ցույց տվեցինք այս օրերի ընթացքում, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել, համախմբվել է, տեր է իր երկրին, տեր է իր հայրենիքին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ասում եք, որ ժողովրդավար եք, արդյոք ժողովրդավարությունը կարմիր, սև բերետավորներն են. Սերժ Սրապիոնյան
- Վանեցյան. Անձրևը մեր նահատակված տղեքի արցունքներն է, քանի որ չենք կարողացել ազատվել իրենց զոհած իշխանություններից
- Գործող կառավարությամբ մեր պետությունը հեռու չի գնալու. Արտակ Զաքարյան
- Այս օրերին իշխանական քարոզչական մեքենան իրականացրեց «պապիկ գործողությունը». Գեղամ Մանուկյան
- Արթուր Վանեցյան. Լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի
- Քննարկենք ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, հատկապես պատերազմի հանգամանքները քննելու հարցում. Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան