Քաղաքական 20:35 15/05/2022 Հայաստան

Ղումարբազությունը նոր Հայաստանի այցեքարտը դարձրեցին. Արթուր Խաչատրյան

«Կառավարությունը, որը ձախողել է երկրի պաշտպանությունը, արտաքին հարաբերությունները, չի կարող հաջողել տնտեսական քաղաքականության մեջ»,-Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և հավելեց. «Որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը, բավարար է մտնել որևէ տնտեսական խանութ, նայել ապրանքների գներին և ժողովրդի գնումներին»:

Հայտնելով, որ Հայաստանում գներն ահռելի աճ են արձանագրել՝ Արթուր Խաչատրյանը թվարկեց ձեթի, կարագաի, կաթի և այլ սննդամթերքների գները, որոնք աճել են 20-60 %-ով:



«Այս սարսափլի գնաճի պայմաններում մարդիկ իրենց համեստ եկամուտներով գնում են միայն այն, ինչ վաճառվում է ակցիայով, կամ այն, առանց ինչի ուղղակի հնարավոր չէ ապրել»,-հայտնեց Խաչատրյանը և նկատեց. «Որքան էլ կառավարությունն անհասկանալի մանիպուլյացիաներով փորձի ասել, թե Շվեյցարիայից մի քիչ ենք վատ ապրում՝ մարդկանց կենսամակարդակի անկումը լրիվ այլ բան է փաստում, բայց քանի որ այս կառավարությունը երկնքից ընկած թվեր է մեր աչքը մտցնում, ապա թույլ տվեք ես էլ թվերով ներկայացնեմ Նիկոլի տնտեսական հրաշքը: Բայց մինչ այդ դիմում եմ ֆինանսների նախարարին: Պարո՛ն նախարար, գոնե մի քիչ մասնագիտական պարկեշտություն ունեցեք, երբ ասում եք 2021թ.-ին արձանագրած 5.7 % տնտեսական աճն ավելին էր քան տարվա սկզբին նախատեսած 3.5 %-ը, ապա ինչու չեք ասում, որ տարվա կեսին վերանայել էիք ձեր կանխատեսումը՝ դարձնելով 6.5 %: Ցանկացած կատարողական հաշվարկվում է վերանայված պլանի նկատմամբ: Դուք չգիտե՞ք այն: Շատ լավ գիտեք, բայց թաքցնում եք և ցույց չեք տալիս, որ կառավարությունը չի ապահովել իր առաջ դրած պլանային ցուցանիշը: Նաև չեք ասում, որ 2021թ. Հայաստանի տնտեսական աճն ավելի ցածր էր, քան համաշխարհային և համադրելի երկրների  տնտեսական աճի միջինը: Չեք ասում, որ 2021 թվականի այդ հրաշք աճով մենք չենք եկել նունիսկ 2019 թվականի տնտեսական մակարդակին»:

Նրա խոսքով՝ ՀՀ-ի ՀՆԱ-ի 53 %-ն առևտուրն ու ծառայություններն են և բացատրեց, որ գների թանկացման արդյունքում մարդիկ ավելի շատ փող են վճարում ապրանքների համար և ստացվում է, որ տնտեսությունն աճում է:

«Ծառայութունների ամենամեծ մասը շահումով խաղերն են, ժողովրդի լեզվով ասած՝ ղումարը: Ժողովուկդը դարձել է ղումրաբազ, այս հեղափոխական իշխանությունների օրոք մարդկանց խոստացել էին երջանկություն, բայց նստացրել են ղումարի ասեղին: Իրենց իսկ գնահատականներով՝ ղումարի ծավալը 4 տրիլիոն դրամի կարգի է, համարյա կրկնակի ավել, քան թե բյուջեի եկամտային մասը: Ղումարբազությունը նոր Հայաստանի այցեքարտը դարձրեցիք »,-հայտնեց պատգամավորը և  նկատեց, որ մետրոյում, ինտերնետում, ամենուր խաղերի գովազդներ են և շեշտեց, որ երջանիկ մարդը ղումար չի խաղում, իշխանությունները նրանց դժբախտացրել են:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արդյունքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք քրտինքով հաց էին վաստակում, հիմա խաղադրույքային խաղերով են զբաղված:

Նա ասաց, որ ՀՀ արդյունաբերության ոլորտը էներգետիկայի հետ միասին ՀՆԱ-ի 20% է կազմում, իսկ բուն արդյունաբերությունը կազմում է 11.3%-ը, որտեղ աճը կազմել է ընդամենը 3.3%:

«Կառավարությունը չէր ուզում, որ Հայաստանը լինի ագրարային երկիր և դրա համար նպատակամղված սկսեցին քանդել գյուղատնտեսությունը, որը շարունակական անկման մեջ է: 2020թ-ին 2021թ-ի համեմատ գյուղատնտեսությունը կրճատվել է 1.5 %-ով, իսկ 2022 թ առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատումը կազմեց 5.4 %: Բուսաբուծությունը՝ հացահատիկի, կարտոֆիլի, լոլիկի, բանջարեղենի արտադրությունը նվազեց համարյա 25 %-ով: Մարդիկ գարնանացանը չեն սուբսիդավորում, քանի որ, կառավարության ներկայացուցիչների խոսքերով, գարնանացանի արդյունավետությունը ցածր է: Փոխանակ մտածեն, թե ինչպես բարձրացնեն արդյունավետությունը, ընդհանարպես որոշեցին գարնանացանի վրա խաչ քաշել: Հիմա կասեք՝ բա էս երկում ղումարից բացի ուրիշ բան չի՞ աճում: Աճում է՝ պետական պարտքը: Այն շուտով կհատի 5 մլրդ դոլարի շեմը, երկիրը թաղվել է պարտքի մեջ: Նոր ներգրավված վարքերը թիրախային չեն, այլ բյուջետային աջակցության վարկեր են: Բա ասում եք՝ բյուջեն լավ վիճակում է, եթե լավ վիճակում է, ինչու եք բյուջետային աջակցության վարկեր վերցնում: Բյուջեում փող չկա, դրա համար էլ պարտք են անում: Հերիք չէ բոլորիս թաղում են պարտքի մեջ, մի հատ էլ հպարտանում են դրանով»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ պետությունը պասիվ կարգավորողից պետք է վերածվի ակտիվ խթանողի՝ անհրաժեշտության դեպքում ստեղծելով պետական ձեռնարկություններ և հայտարարեց, որ սուտ են այն պնդումները, թե պետությունն ավելի վատ կառավարիչ է, քան մասնավորները:

«Պետությունը պետք է խրախուսի տեղական արտադրողին: Ժողովո՛ւրդ, 450 դրամանոց դոլարով և 9.25 % բազային տոկոսադրույքով տնտեսությունը չի աճելու: Բացի այդ ոչ ոք մեզ չի արգելում պետական գնումներում հայկական ընկերությունների արտոնություն տալ»,-ասաց պատգամավորը:

Հայտարարելով, որ պետական գյուղատնտեսական քաղաքականությունը երեք նպատակ պետք է հետապնդի՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամտի աճ, պարենային անվտանգության ապահովում, տարածքային զարգացում և կենսակերպի պահպանում՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Իսկ դրա համար պետք է ակտիվ գյուղատնտեսական քաղաքականություն վարել, այլ ոչ թե հազար անգամ կրկնելուց հետո մարդկանց թանկ սելիտրա ապահովել: Վաղը, որ լոլիկը դառնա 1000 դրամ, չզարմանաք, քանի որ այսօր դիզելային վառելիքը 650 դրամ արժի, վաղը աշխարհի ծայրից բերած անանասն ավելի հասանելի կլինի, քան լոլիկը:


Լուծումներ շատ կան, բայց դրանց անցնելու համար պետք է հիմնական խոչընդոտը վերածվի, պետք է հռանա այս ձախողված կառավարությունը, պետք է ունենաք առանց Նիկոլ Հայաստան, որ հետո կերտեք մեր ուժեղ հզոր հպարտ ու բարեկեցիկ Հայաստանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}