Արթուր Վանեցյան. Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան, փորձում է կրծել ապագան, թույլ չենք տա
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց՝ որոշել էր Ֆրանսիայի հրապարակում բեմահարթակից խոսել Հայաստանի անվտանգության խնդիրների մասին։
«Բայց երբ նստեցի ելույթիս վրա աշխատելու, հասկացա, սխալ եմ ընտրել վերնագիրը։ Չենք կարող խոսել Հայաստանի անվտանգային համակարգի մասին, որովհետև, ցավոք սրտի, այս իշխանությունները քանդեցին այն, չունենք մենք այլևս անվտանգային համակարգ»,- նշեց Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենն ասաց՝ անվտանգությանը շատ լայն հասակացություն է, երբ այն կա, չենք զգում, բայց երբ անվտանգությունը մի փոքր խարխլվում է, սկսում ենք զգալ։
«Հիմա ունենք արտագաղթ։ Չունենք ներդումներ։ Ունենք տնտեսական անկում։ Ի՞նչն է պատճառը։ Չունենք անվտանգային կայուն համակարգ։ Սրանք միայն պարտվողական քաղաքականությունն են առաջ տանում։ Սրանք մեզ հոգեբանորեն ճնշում են։ Ասում են՝ եթե հանկարծ իրենք հեռանան, լինելու է պատերազմ։ Ժողովուրդ, սո՜ւտ են ասում, պատերազմն իրենք են, իրենք են բերել ու պատերազմից հիմա իրենք են սարսափած ու պատերազմով մեզ վախեցնելով՝ կառչած մնում իրենց աթոռներից»,-ասաց Վանեցյանը։
Նա նշեց՝ քանի որ եղանակը լավ չի, չի ցանկանում հանարահավաքի մասնակիցների համբերությունը չարաշահել, խոսքը կարճ կասի։
«Այս իշխանություններն արժանի չեն Հայաստանին և Արցախին, Հայաստանն ու Արցախն էլ արժանի չեն այս իշխանությանը։ Հայ ժողովուրդն արժանի չէ այս իշխանությանը։ Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան, փորձում է կրծել մեր ապագան։ Մենք թույլ չենք տալու, որ նրանք մեր երկիրը տանեն կործանման։ Մենք միասին, մի բռունցք դարձած պայքարելու ենք միչև վերջ։ Մենք բոլորս օր առաջ այս իշխանություններին հեռացնելու ենք և ունենալու ենք առանց Նիկոլ Հակաստան»,-խոսքն ամփոփեց Վանեցյան ու վանկարկեց՝ «առանց Նիկոլ Հայաստան», ինչին հետևեցին նույն բացականչությունները։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Անձրևը մեր նահատակված տղեքի արցունքներն է, քանի որ չենք կարողացել ազատվել իրենց զոհած իշխանություններից
- Արթուր Վանեցյան. Լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի
- Արթուր Վանեցյան. Վաղը նաև խոսելու եմ հարթակից
- Վանեցյան. Հանունի պայքարը շարունակվում է, հուսահատվել չկա
- Վանեցյան. Մենք իրավունք չունենք անել այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն այս շարժման մարմանը
- Վանեցյան. Այս պայքարի ընթացքում պետք է համբերություն
- Արթուր Վանեցյան. Խորհուրդ կտամ ոստիկանության արկածախնդիր աշխատակիցներին՝ հասկանան
- Վանեցյան. Ամեն ինչ լավ է լինելու
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Արթուր Վանեցյան. Եռատոն կերտած ագը չի կարող ծնկել
- Արթուր Վանեցյան. Հենց այսօր պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, պարտադրելու՛ է խաղաղություն
- Արթուր Վանեցյան. Մենք ուզում ենք կանգնեցնել այս մեծ փոթորիկը և համերաշխություն բերել մեր պետությանը
- Արթուր Վանեցյան. Հասարակության հետ երկխոսությունը կայացած փաստ է
- Հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի, ժողովրդի համար. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան