Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորմանը, գրում է.
«Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս:
Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:
Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»:
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Հայաստանի քաղաքացիները տուգանքի մատերիալից վերածվել են կալանքի մատերիալի
- Չալաբյանի փաստաբան. Վարույթն իրականացնող մարմնի ապօրինությունները շարունակվեցին նաև դատարանում
- Ո՞ր դատավորն է բավարարել Չալաբյանին կալանավորելու որոշումը
- Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին
- Քիչ առաջ դատարանը Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց
- «Արար»-ի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
- Հիմա որ դիկտաֆոնով դնենք համացանց, գնալու եք նիկոլի ու քպ-ի ձեռքերը բռնեք, բերման ենթարկե՞ք
- «Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»
- Տիգրան Աբրահամյանը՝ Չալաբյանին ձերբակալելու մասին. Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված
- Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. ՔԿ
- Խուզարկություն Ավետիք Չալաբյանի բնակարանում՝ բերման ենթարկումով