Այս օրերին իշխանական քարոզչական մեքենան իրականացրեց «պապիկ գործողությունը». Գեղամ Մանուկյան
«Ես իմ ընկերների առաջ պարտք ունեմ և այդ պարտքն եմ իրականացնում։ Սա այդ փուլերից մեկն էր, հաջողությամբ ավարտվեց։ Պայքարն առջևում է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Դաշնակցական Վելիխան Խլղաթյանը։
Հիշեցենք, դատավորը Գյումրու հայտնի դեպքով մերժել է դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ Արծվիկ Մինասյանի հետ այցելել են «Արթիկ» ՔԿՀ, հանդիպել են կալանքի տակ գտնվող իրենց ընկերներին. «Ավելի շատ ոգի տվեցին, քան մենք էինք պատրաստվում տալ, բոլորի միտքը Երևան էր, Ֆրանսիայի հրապարակի, բողոքի գործողությունները, վստահ են՝ այս ամենն արագ կավարտվի»։
Խոսելով Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին, նա ասաց, որ այս օրերին իշխանական քարոզչական մեքենան իրականացրեց «պապիկ գործողությունը», որը հատուկ է այս իշխանության համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեզնից խլում են մեր հերոսներին, արգելում Մոնթեի նկարները սոցցանցերում հրապարակել... Քրիստինե Վարդանյան
- Դատավորը մերժել է Գյումրու դեպքով ՀՅԴ-ական Վելիխան Խլղաթյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը
- ՀՅԴ ՀԵՄ-ի 4 անդամներ անազատության մեջ են
- Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված
- Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կան ձերբակալվածներ
- Վարդևանյանը՝ Գյումրիում միջադեպի մասին. Քրեական իրավունքում գործողության պրովոկացիա հասկացություն կա