«Եվրատեսիլ-2022»-ում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում 631 միավորով հաղթել է Ուկրաինայի ներկայացրեց Kalush Orchestra-ն «Stefania» երգով:
Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորության, երրորդ՝ Իսպանիայի ներկայացուցիչներն են։
Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակել է 61 միավոր՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը: 40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացել է 21 միավոր:
Մրցույթին մասնակցել է ընդհանուր 40 երկրի ներկայացուցիչ։ Եզրափակիչ էր անցել 25 երկրի ներկայացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում են
- «Եվրատեսիլ 2022». Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ
- Կայացել է «Եվրատեսիլ-2022» մրցույթի բացման հանդիսավոր երեկոն
- Եվրատեսիլյան բեմում կայացել է Հայաստանի պատվիրակի երկրորդ փորձը
- «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 10-ին 17-րդ համարի ներքո