Ավետիք Իշխանյան՝ Մեր ժամանակների Լեդի Մակբեթը
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Կարդացի վարչապետուհու հերթական այցի մասին, այս անգամ Գավառի Համալսարան։
Տիկին վարչապետուհուն զայրացրել է Համալսարանի դասախոսի ելույթը արցախյան պատերազմի և հազարավոր զոհերի մասին։ Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին։
Ի՞նչ է կատարվում։ Տիկին վարչապետուհին, կեղծ ժպիտը դեմքին պարբերաբար այցելում է պատերազմի ժամանակ , «հանուն ոչնչի» զոհվածների հարազատներին, նրանց հյուրասիրում, «քաղցր» խոսքերով «մխիթարում»։
Տիկին վարչապետուհին, կարծես ոչինչ չի եղել, նաև վոյաժներ է կատարում Հայաստանի մարզեր, շոշափում ժողովրդի կարծիքը և ամենայն հավանականությամբ որոշումներ կայացնում, ոմանց պատժելու, ոմանց խրախուսելու։ Իրականում գործում է Լեդի Մակբեթի սինդրոմը, այն է՝ լվանալ արյունոտ ձեռքերը։
Սակայն, միևնույնն է, որքան էլ Շեքսպիրի հերոսուհի Լեդի Մակբեթը լվանար ձեռքերը, արյունը չէր անցնում»։