Թագուհի Թովմասյան. Պատրաստում եմ նաև օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
«Հետևելով ՀՀ ոստիկանության այսօրվա գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Նիդերլանդներից, ագրեսիվ գործելու հրահանգ է տվել ոստիկաններին:
Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները գործում են անթաքույց ագրեսիայով, նախապես չեն ծանուցում քաղաքացիներին, թե ինչու է բերման ենթարկելու անհրաժեշտություն առաջացել:
Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր և այլ խայտառակ գործողություններ։
ՀՀ որևէ օրենսդրությամբ սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի այսօր ոստիկանի ներկայացրած՝ արագ վարելու պահանջը առերևույթ հանցավոր է։
Որպես ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ արձանագրում եմ ՀՀ ոստիկանության այսօրվա ոչ համաչափ գործողությունները, որոնց կապակցությամբ մինչև օրվա ավարտը գրություն կուղարկեմ ՀՀ գլխավոր դատախազին:
Պատրաստում եմ նաև օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Ոստիկանների կողմից բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ
- Օրվա իշխանությունը հոգեվարքի մեջ է, սա արդեն ակնհայտ է. Սաղաթելյան
- Հայաստանի թրքացման դեմ կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է. Մելիքյան
- Ոստիկանությունը՝ խմբակային տեղաշարժերի մասին
- Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների
- Պատասխան կտաս խփելու համար. 6-7 ոստիկան ուժով բերման են ենթարկում տարեց տղամարդուն
- Ինչպես ավտոերթի մասնակիցը ճողոպրեց ոստիկաններից
- Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա
- Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին. Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ
- Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է