Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ, հայտարարել է Ռյաբկովը
Ռուսաստանը պարզապես չի համակերպվի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ, ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ կոչ անելով Արևմուտքին այս հարցում պատրանքներ չունենալ, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ռազմական լարվածության ընդհանուր մակարդակը կաճի, իսկ կանխատեսելիությունն այս ոլորտում կնվազի։ Ցավալի է, որ առողջ դատողությունը զոհաբերվում է ինչ-որ ֆանտոմային պատկերացումներով այն մասին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում»,- ընդգծել է դիվանագետը։
Փոխարտգործնախարարը հստակեցրել է, որ այս ամբողջ իրավիճակը Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարության սխալն է՝ հեռուն գնացող հետևանքներով։ «Դա ցույց է տալիս այդ երկրներում որոշումներ կայացնողների մակարդակը»,- ասել է նա։
Նա հավելել է, որ առանձին խնդիր է, թե Ռուսաստանը ինչպես կապահովի իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի ընդհանուր կոնֆիգուրացիայի փոփոխությունից հետո։ Նրա որոշումը կախված կլինի նրանից, թե ինչ կոնկրետ հետևանքների կհանգեցնի երկու երկրների միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին։
Կիրակի օրը Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման մասին՝ միաժամանակ նշելով, որ Շվեդիան, եթե հավանություն ստանա, դեմ կլինի իր տարածքում միջուկային զենքի և ռազմակայանների տեղակայմանը։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն էլ նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։
Կիրակի օրը Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է ՆԱՏՕ-ին ուղղված դիմում-նամակ, նախատեսվում է այն ուղարկել Ֆինլանդիայի հետ միաժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիան կլուծի ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները. ԱԳ նախարար
- «Ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի». Պուտինը՝ Ֆինլանդիայի նախագահին
- Ռուսաստանը դադարեցրել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Ֆինլանդիա
- Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
- Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանում են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության որոշումը
- Շվեդիան ուժեղացնում է պաշտպանությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին