Վարդևանյան. Ժորա պապիկի նկատմամբ այս պահին քրգործ են հարուցում ու ձերբակալում
«Ավտոերթն իրենից ներկայացնում է հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրացման ձևերից մեկը։ Այսինքն, այն բացառապես օրինական է ու իրավաչափ»,-Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Դիմադրության» շարժման այսօրվա ավտոերթի մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողություններին։
Նա ընդգծեց, որ ավտոերթին ոստիկանական միջամտություն տեղի ունենալ չի կարող, առավել ևս կարմիր ու այլ գույների բերետավորների բիրտ միջամտություն։
«Բայց ի՞նչ տեսանք։ Տեսանք ճիշտ հակառակը։ Եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական արժեքների ջատագով երկիր, ապա չէինք կարող տեսնել այն ամենը, ինչ տեղի ունեցավ»,-հայտարարեց Վարդևանյանը։
Նա մի քանի օրինակներ բերեց, վարորդն իր մեքենայի մեջ նստած որևէ գործողությունը չի կատարում, միայն հեռախոսով նկարելու համար նրան ուժով բերման են ենթարկում։
«Տեսնում ենք ուժի կիրառման ինքնանպատակ դեպքեր։ Մենք տեսանք այսօր 75 տարեկան Գեորգի Արիստակեսյանի՝ Ժորա պապիկի նկատմամբ, մի մարդու, որ երեք պատերազմի մասնակից է, հայրենիքին ծառայելու օրինակ է հանդես բերել։ Հիմա էկրանին դուք տեսնում եք նրա նկատմամբ ինչ ուժ է գործադրվել։ 75-ամյա պապիկի հասցեին նույնիսկ ամենալկտի հայհոյանքներն են հասցվել։ Ձեզ հիմա ուզում եմ տեղեկացնել, այն մարդու նկատմամբ, որ ավտոերթի պահին եղել է իր հեծանիվով, ոստիկաններն ուժ են կիրառել։ Սա աբսուրդ էլ չէ, խելագարվել կարելի է իրականում»,-ասաց Վարդևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, ցավով է այս արձանագրումներն անում։ Նրա խոսքով, այս պահին Ժորա պապիկի նկատմամբ քրեական գործ են հարուցում, նրան ձերբակալում են։
«Վեց հոգով ոստիկանները ոհմակի պես հարձակվել են մարդու վրա, նա ուղղակի փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նույն այդ կադրերում երևում են ոստիկաններ, որոնք փորձում են, Ժորա պապիկին նկատմամբ ուժ գործադրող ոստիկանին։ Ոստիկանության համակարգում մենք ունենք 60-80 ոստիկան, որոնք առնչություն չունեն ոստիկանի պատվի, երդման ու ծառայության հետ առհասարակ։ Մենք արձանագրում ենք նրանց անունը, ազգանունը, տվյալները»,-ասաց Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Պատրաստում եմ նաև օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար
- Իրավաբան. Ոստիկանների կողմից բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ
- Հայաստանի թրքացման դեմ կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է. Մելիքյան
- Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների
- Արսեն Բաբայան. Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության
- Ինչպես ավտոերթի մասնակիցը ճողոպրեց ոստիկաններից
- Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա
- Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին. Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան