Ոստիկանությունը՝ խմբակային տեղաշարժերի մասին
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով:
Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների
- Արսեն Բաբայան. Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության
- Պատասխան կտաս խփելու համար. 6-7 ոստիկան ուժով բերման են ենթարկում տարեց տղամարդուն
- Ինչպես ավտոերթի մասնակիցը ճողոպրեց ոստիկաններից
- Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա
- Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին. Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ
- Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է
- Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան