Renault խմբի ռուսական ակտիվները դառնում են պետական սեփականություն
Ֆրանսիական Renault խմբի ռուսական ակտիվները դառնում են Ռուսաստանի պետական սեփականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
«Ստորագրված համաձայնագրերը նախատեսում են Renault-ի բաժնետոմսերի փոխանցումը Մոսկվա քաղաքին և «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի փոխանցումը պետությանը' «ՆԱՄԻ» դաշնային գործակալությանը, որը գործում է Արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության ներքո»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանում Renault-ի մեքենաների սպասարկման ծառայությունը կիրականացնի «ԱվտոՎԱԶ»-ը։ Այն նաև կշարունակի Lada-ի ամբողջ մոդելային շարքը թողարկել իր գործարաններում: