Wildberries-ը սկսել է ուղիղ վաճառք հայ ձեռներեցներից
Wildberries-ը բացեց ընկերության առաջին լոգիստիկ կենտրոնը Հայաստանում, ինչը հնարավորություն տվեց առցանց հարթակում սկսել ապրանքների ուղղակի վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչներից: Այդ մասին հաղորդում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
2022 թվականի մայիսին Երևանում գործարկվեց նոր Wildberries լոգիստիկ կենտրոնը, որի շնորհիվ հայ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն ստացան իրենց ապրանքները վաճառել առցանց հարթակում՝ օգտագործելով Marketplace մոդելը (վաճառողների սեփական պահեստներից):
Իրական ժամանակի ռեժիմում ձեռնարկատերերը ստանում են տեղեկատվություն պատվերների մասին և ապրանքներն առաքում տեսակավորման կենտրոն, որտեղից դրանք ուղարկվում են հաճախորդներին։ Բացի այդ, լոգիստիկ օբյեկտում տեղի է ունենում նաև երկիր մուտք գործող պատվերների տեսակավորում։
Առաջին փուլում հայ ձեռներեցների համար Marketplace-ի վաճառքի մոդելի վրա աշխատանքը հասանելի կլինի միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կընդլայնվի այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։
Հայաստանի ձեռներեցների համար այժմ seller.wildberries.ru պորտալում կա գրանցման պարզեցված ընթացակարգ, վաճառք սկսելու համար բավական է անցնել կարճ գրանցում և ապրանքի մասին տեղեկատվություն տեղադրել:
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր գործընկերությունն ու բարեկամությունը Հայաստանի հետ: 2018 թվականին առաջին անգամ այստեղ գործարկվեց մեր առցանց խանութը, 2021 թվականին մենք գործարկեցինք ֆրանշուզներ՝ տեղական բիզնեսների համար հատկացման կետեր բացելու համար, և այժմ մենք գմում ենք հաջորդ կարևորը քայլին՝ բացում ենք նոր տեսակավորման կենտրոն և մեկնարկում երկրի ձեռնարկատերերից ուղիղ վաճառքի համակարգը։ Մենք վստահ ենք, որ սա մեր գործընկերությունը նոր մակարդակի կբարձրացնի, կաջակցի տեղական բիզնեսներին և կբարձրացնի նրանց ներկայությունը առցանց հատվածում»,-հայտնում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
Wildberries-ը շարունակում է ընդլայնել իր առցանց հարթակը տարբեր երկրների տեղական ձեռներեցների համար: 2020-2021 թթ ուղղակի վաճառքը բաց է եղել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի բիզնեսի ներկայացուցիչների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին