Արսեն Բաբայան. Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Ապօրինի ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության անդամներ և այլ քաղաքացիներ:
Ոստիկանությունն ապօրինությունների նոր ռեկորդ է գրանցել. ավտոերթի մասնակիցներին ապօրինի ձերբակալում են ավտոմեքենաները թողնելով փողոցում:
Այսօր առավոտյան հարյուրավոր քաղաքացիներ խաղաղ անհնազանդություններ էին իրականացնում Երևանում, որի արդյունքում ամբողջությամբ խցանված էր Երևանի բոլոր մուտքերը:
Որպես խաղաղ հավաքի ձև ընտրվել էր ավտոերթը: Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության. երթևեկող մեքենաներից իջեցրել է վարորդներին և ապօրինի ձերբակալել, որի հետևանքվ ավտոմեքենաները մնացել են փողոցում:
Վարորդները որևէ այնպիսի խախտում թույլ չեն տվել, որի համար հնարավոր կդառնար նրանց ձերբակալել:
Այդպիսի ապօրինությամբ ոստիկանությունը, փաստորեն, սահմափակել է քաղաքացիների խաղաղ հավանքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը՝ արգելելով հավաքի անցկացման ձևի ազատ ընտրությունը: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը ոչ թե կիրառել է օրենքը, այլ՝ քաղաքական գործողությամբ խոչընդոտել է խաղաղ հավաքի անցկացման ձևին և բովանդակությանը:
Հրավիրում եմ միջազգային կառույցների ուշադրությունը:
ՄԻՊ-ին չանհանգստացնեք, վարսավիրանոց է գնացել»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանության մեքենայից ծուխ է դուրս գալիս
- Պատասխան կտաս խփելու համար. 6-7 ոստիկան ուժով բերման են ենթարկում տարեց տղամարդուն
- Ինչպես ավտոերթի մասնակիցը ճողոպրեց ոստիկաններից
- Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա
- Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին. Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ
- Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է
- Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան