Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա
Ոստիկանները խոչընդոտում են խաղաղ ավտոերթի մասնակիցներին, կարմիրբերետավորները ուժ գործադրելով բերման են ենթարկում նրանց։
Լարված վիճակ է Հաղթանակ կամրջի վրա։ Ոստիկանները բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության ակտիվիստներին։
Ոստիկաններից մեկը հայտարարեց՝ «որ վարորդը չենթարկվեց մեր օրինական պահանջներին, բոլորին բերման ենք ենթարկելու»։ Այնուհետև սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն այսօր Երևանում վաղ առավոտյան ավտոերթեր են անցկացնում։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին. Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ
- Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում
- Գործող կառավարությամբ մեր պետությունը հեռու չի գնալու. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան