Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների
Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 32 քաղաքացի։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հարցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկվել ակցիայի մասնակիցները, պատասխանեցին, որ ավելի ուշ լրացուցիչ կտեղեկացնեն։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն այսօր Երևանում վաղ առավոտից ավտոերթեր են անցկացնում 5 ուղղություններով: Կարմիրբերետավորները ուժի գործադրմամբ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել։
Մայիսի 15-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ մայիսի 16-ին տեղի կունենա անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր։ «Բազմաքանակ, տասնյակ հազարավոր մասնակիցներով հանրահավաքները, որոնք ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան որպեսզի ամբողջ քաղաքը կանգնեցնենք»,- ասել էր նա։
Նա նաև նշել է, որ երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք տալու. «Առավոտյան ժամը 08։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, առնվազն ձևավորենք 80-100 խմբեր։ Երեկոյան ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության
- Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի. Շարմազանով
- Ինչպես ավտոերթի մասնակիցը ճողոպրեց ոստիկաններից
- Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա
- Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին. Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ
- Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է
- Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում
- Երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք տալու. Իշխան Սաղաթելյան
- Ավտոերթեր Երևանի փողոցներում և իրազեկման ակցիա՝ ԵՊՀ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան