Ռուս զինվորականները բանակցություններ են վարում «Ազովստալում» պաշարված ուկրաինացիների հետ
Ռուս զինվորականները բանակցություններ են վարում ուկրաինական կողմի հետ «Ազովստալ»-ում, հայտարարել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Վոստոկ» բրիգադի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Նա հայտնել է, որ ձեռնարկության տարածքի թունելից սպիտակ դրոշով դուրս են եկել ուկրաինացի ինը զինծառայողներ։
Խոդորկովսկու խոսքով՝ այն բանից հետո, երբ ԴԺՀ-ի ուժերը շրջափակել են մի քանի կարևոր տարածքներ, հակառակորդը հայտնվել է անելանելի վիճակում:
Ըստ նրա՝ ինչպես պարզվել է, ուկրաինացի զինվորականնեը դուրս են եկել, որ ներկայացնեն զինծառայողների ավելի մեծ խմբի շահերը։
«Մեր մի քանի զինծառայողներ՝ սպաներ, սպիտակ դրոշներով թունելից դուրս եկած խմբի հետ միասին, կրկին մուտք են գործել թունել՝ բանակցությունները շարունակելու նպատակով։ Արդյունքներն այս պահին մեզ հայտնի չեն»,- ընդգծել է բրիգադի հրամանատարը։
Ապրիլի կեսերին ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Մարիուպոլի ողջ տարածքը մաքրել են ուկրաինական բանակից, «Ազովի» գնդից օտարերկրյա վարձկաններից և նեոնացիստներից, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանում, իսկ մի խումբ արգելափակվել է«Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում։
Վլադիմիր Պուտինն աննպատակահարմար է անվանել գործարանի գրոհը և հրամայել է արգելափակել արդյունաբերական գոտին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկ. Թուրքիան կմիջնորդի Ազովստալի շուրջ բանակցություններում
- Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում 27-ամյա վրացի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան