Գերմանիան մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթի ներկրումից. Bloomberg
Գերմանիան մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթի ներմուծումից, նույնիսկ եթե Եվրամիությունը համաձայնության չգա այդ հարցի շուրջ հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին:
Նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը մտադիր է առաջ տանել ռուսական նավթից հրաժարումը որպես ԵՄ սահմանափակումների մաս՝ ի պատասխան Ուկրաինայում հատուկ գործողության: Բեռլինն արդեն զբաղվում է այլընտրանքային էներգիա մատակարարողների հետ գործարքների կնքմամբ, սակայն այն երկրների ցանկը, որոնք կլրացնեն նավթի պակասը դեռևս չի հրապարակվել։
Գերմանիայի կառավարությունը վստահ է, որ վեցից յոթ ամսվա ընթացքում կկարողանա լուծել լոգիստիկ հարցերը, հավելել են գործակալության զրուցակիցները։
Ըստ Bloomberg-ի՝ նավթային պատժամիջոցների և էներգետիկ անվտանգության թեման կլինի Շոլցի բանակցությունների հիմնական թեման Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ, որոնք նախատեսված են հինգշաբթի, ինչպես նաև ուրբաթ օրը Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը։ .
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը դադարեցրել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Ֆինլանդիա
- Գերմանիայում նախազգուշացրել են առանց ռուսական գազի ծանր ճգնաժամի մասին
- ԵՄ-ն ամռանը կդադարեցնի ածուխի ներկրումը Ռուսաստանից. Գերմանիայի կանցլեր
- SOCAR-ը կդադարեցնի Ռուսաստանի տարածքով նավթի տեղափոխումը
- Գերմանիան ռեկորդային գումար կվճարի Ռուսաստանին գազի և նավթի համար