Պարզվում է՝ Եվրատեսիլում Ուկրաինայի ժյուրին սխալ միավոր է դրել Լեհաստանին
Ուկրաինացի երգչուհի, Եվրատեսիլում Ուկրաինայից ժամանած ժյուրիի անդամ Իրինա Ֆեդիշինն ասել է, որ մրցույթի մրցավարական համակարգում ձախողում է տեղի ունեցել, ինչի հետևանքով Լեհաստանը սխալ միավորներ է հավաքել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ մրցույթից հետո երկրի բնակիչները սկսել են դատապարտել Ուկրաինայից ժամանած ժյուրիի անդամներին, որոնք Լեհաստանին 0 միավոր են տվել, մինչդեռ այս երկիրը Ուկրաինային ցուցաբերում է ակտիվ աջակցություն։
«Ես հենց նոր տեղեկություն ստացա, որ գնահատման համակարգը ձախողվել է և Ուկրաինայի ժյուրին սխալ միավոր է դրել Լեհաստանին: Ուստի մենք սպասում ենք պաշտոնական արդյունքներին», - գրել է նա Instagram-ում:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը կվաճառի ստացած մրցանակը
- Ադրբեջանը և ևս 5 երկրներ հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից
- «Եվրատեսիլ-2022»-ում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է
- «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում են
- «Եվրատեսիլ 2022». Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան