«Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը կվաճառի ստացած մրցանակը
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ուկրաինական Kalush Orchestra երաժշտական խումբն աճուրդի կհանի որպես մրցանակ ստացած ապակե խոսափողը։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Երաժիշտները հայտնել են, որ մտադիր են ստացված գումարը փոխանցել Ուկրաինայի բանակի աջակցության հիմնադրամին։ Մրցույթի հաղթողների համար չկա դրամական պարգև։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում 631 միավորով հաղթել է Ուկրաինայի ներկայացրեց Kalush Orchestra-ն «Stefania» երգով:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը և ևս 5 երկրներ հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից
- «Եվրատեսիլ-2022»-ում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է
- «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում են
- «Եվրատեսիլ 2022». Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան