Օրվա իշխանությունը հոգեվարքի մեջ է, սա արդեն ակնհայտ է. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Այսօր վաղ առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիներն ավտոերթերով կաթվածահար են արել սկզբից մայրաքաղաք մտնող բոլոր գլխավոր ճանապարհները, իսկ հետո նաև Երևանի փողոցները:
Ոստիկանության կոնկրետ ծառայողներ՝ կրկին բերետավոր, այսօր ապօրինությունների նոր նշաձող սահմանեցին: Խաղաղ ավտոերթը հավաքների ազատության իրավունքի բաղադրիչ է, որին ուժով միջամտությունը ակնհայտ ու խայտառակ իրավախախտում է: Սա՞ է այս տգետների պատկերացրած ժողովրդավարությունը: Վարորդներին մեքենայից բիրտ ուժով հանելն ու բերման ենթարկելը իսկապես աննախադեպ երևույթ է:
Բայց մենք հասկանում ենք՝ ինչու է օրվա իշխանությունն իրեն այսպես պահում: Հոգեվարքի մեջ են: Եվ սա արդեն ակնհայտ է:
Սիրելի հայրենակիցներ: Շարունակում ենք նույն ոգով և նույն տեմպով: Այսօր մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք: Վաղը առավոտյան 8:00-ից վերսկսում ենք բողոքի զանգվածային ակցիաները»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի թրքացման դեմ կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է. Մելիքյան
- Ոստիկանությունը՝ խմբակային տեղաշարժերի մասին
- Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների
- Արսեն Բաբայան. Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության
- Քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանության մեքենայից ծուխ է դուրս գալիս
- Պատասխան կտաս խփելու համար. 6-7 ոստիկան ուժով բերման են ենթարկում տարեց տղամարդուն
- Ինչպես ավտոերթի մասնակիցը ճողոպրեց ոստիկաններից
- Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա
- Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Զաքարյան
- Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին. Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ
- Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է
- Արթուր Վանեցյան. Եթե շարժումը չհաջողի, ապա ես այս Ազգային Ժողովում անելիք չունեմ
- Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում
- Երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք տալու. Իշխան Սաղաթելյան