Վաղը հստակ պետք է փաստենք՝ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, սա այլևս իշխանություն չունի մեր երկրում. Սաղաթելյան
«Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների հետ միասին այսօր առավոտ սկսեցինք ավտոերթեր, տարբեր անհնազանդության ակցիաներ։ Ըստ էության, մեր առջև դրված խնդիրն այսօր ամբողջությամբ կատարել ենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով վաղվա անելիքների մասի՝ հայտարարեց, որ առավոտյան ժամը 08։00-ին սկսում են ողջ մայրաքաղաքով անհնազանդության բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ։
«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ ժամը 08։00-ին դուրս գալ փողոց, միանալ ակցիաներին։ Փակելու ենք ճանապարհներ, կասեցնելու ենք երթևեկությունը, ամբողջ քաղաքը պետք է առավոտյան պարալիզացվի»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա դիմեց հանրային ծառայողներին, պետաշխատողներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են վաղն աշխատանքի գնալ. «Տեղեկացրեք ձեր գործատուներին, որ ունեք լեգիտիմ պատճառ վաղն աշխատանքի չգնալու։ Ըստ էության քաղաքը լինելու է պարալիզացված»։
Ի. Սաղաթելյանը դիմեց ուսանողներին՝ վաղը չհաճախել դասի, միանալ պայքարին։
Դիմեց քաղաքական, հանրային գործիչներին, մտավորականներին հասարակության բոլոր շերտերին. «Շատ կարևոր է ձեր մասնակցությունը։ Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, սա այլևս իշխանություն չունի մեր երկրում»։
Դիմելով այն քաղաքացիներին, ովքեր մասնակցելու են ակցիաներին, կոչ արեց զերծ մնալ սադրանքներից, լինեն համախմբած, երբեք կոնֆլիկտի մեջ չմտնեն սադրիչների, քաղաքացիների հետ։
«Նիկոլն այսօր ունի մեկ հենարան՝ որոշ սադրիչ խմբեր և ոստիկանական ուժեր։ Ձեզ վստահեցնում եմ՝ այսպես շարունակելու դեպքում նրանք որևէ հնարավորություն չեն ունենալու սրա իշխանությունը պահելու համար»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա հայտարարեց, որ ակցիաները կավարտեն այն ժամանակ, երբ կորոշեն, իսկ երեկոյան 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
«Ո՞րն է այս անհնազանդության ակցիաներ իրականացնելու պատճառը և նպատակը։ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը ձևակերպված է, այլևս ակնհայտ փաստ է, այս ակցիաների, գործողությունների միջոցով այդ հանրային պահանջը պետք է անընդհատ, ամենօրյա ռեժիմով փաստենք, ցույց տանք, որ ինքն այլևս երկրում չունի իշխանություն, իշխանությունը պատկանում է ժողովրդին, կա իրական երկիշխանություն և օր առաջ այս չարիքի կառավարությանը հեռացնել, ովքեր վաղուց այլևս չեն սպասարկում Հայաստանի, Արցախի, առհասարակ մեր ժողովրդի շահերը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел․ Արտակ Զաքարյան
- Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին․ ՄԻՊ
- Փաստաբանների պալատը ոստիկանության ծառայողներին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին
- Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով. Կոչուբաևը
- Վարդևանյան. Ոստիկաններից մի քանիսի գործողություններում առկա են քրեական հանցագործության հատկանիշներ
- Արսեն Բաբայան. Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ
- Սոս Հակոբյան. Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս
- Ոստիկանապետը, քննչականի պետը, հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ. Գեղամ Մանուկյան
- Իրավաբան. Ոստիկանների կողմից բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ
- Օրվա իշխանությունը հոգեվարքի մեջ է, սա արդեն ակնհայտ է. Սաղաթելյան
- Հայաստանի թրքացման դեմ կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է. Մելիքյան
- Ոստիկանությունը՝ խմբակային տեղաշարժերի մասին
- Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների
- Արսեն Բաբայան. Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության
- Քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանության մեքենայից ծուխ է դուրս գալիս
- Պատասխան կտաս խփելու համար. 6-7 ոստիկան ուժով բերման են ենթարկում տարեց տղամարդուն
- Ինչպես ավտոերթի մասնակիցը ճողոպրեց ոստիկաններից
- Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Զաքարյան
- Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին. Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ
- Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է
- Արթուր Վանեցյան. Եթե շարժումը չհաջողի, ապա ես այս Ազգային Ժողովում անելիք չունեմ
- Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում
- Երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք տալու. Իշխան Սաղաթելյան
- Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով հակահայկական ծրագրեր իրականցնողները. Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան, փորձում է կրծել ապագան, թույլ չենք տա
- Արթուր Վանեցյան. Լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի