ՀԱՊԿ-ը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցություն հաստատելու պատրաստակամության մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են գործնական համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ։
«Գիտակցելով Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման մեր պատասխանատվությունը՝ մենք ընդգծում ենք մայրցամաքում լարվածության նվազեցման կարևորությունը և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը գործնական համագործակցություն հաստատելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ»,-ասված է Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ հայտարարության մեջ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի օրը Կրեմլի կայքում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները լրջորեն մտահոգված են ճգնաժամային իրավիճակներում ուժային միջամտության միտումով՝ շրջանցելով ընդհանուր ճանաչված միջազգային իրավական նորմերը, սկզբունքները և խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, ըստ որի՝ հակամարտությունները լուծելու համար արգելվում է ուժի կիրառումը կամ կիրառման սպառնալիքը:
Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ անդամները «մտահոգված են միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների ընտրովի կիրառմամբ, միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի անտեսմամբ, ինքնիշխան պետությունների օրինական շահերը հաշվի չառնելու ցանկությամբ, նրանց ներքին գործերին միջամտությամբ, միակողմանի պատժամիջոցների և սահմանափակումների կիրառմամբ, ինչպես նաև, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասությունները, երկակի ստանդարտների, ատելության և անհանդուրժողականության դրսևորումներով»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այնքան էլ չուրախացրեց Հայաստանին
- ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայի գագաթնաժողովից հետո մի շարք փաստաթղթեր են ընդունել
- Պուտինի ու Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայում կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան