Շվեդիան կլուծի ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները. ԱԳ նախարար
Ստոկհոլմն ու Անկարան կկարողանան հաղթահարել տարաձայնությունները, որոնք առաջացել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության պատճառով, հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենը։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացին և առայժմ չի կարող դրականորեն նայել դրան։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ նշել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել են՝ պատրաստ են աշխատել Թուրքիայի հետ Անկարային հուզող հարցերի շուրջ։
«Մենք կշարունակենք երկխոսությունը Թուրքիայի հետ, կփորձենք հարթել առկա բոլոր թյուրըմբռնումները: Վստահ եմ, որ մենք կլուծենք այս երկկողմանի խնդիրը»,- ասել է Լինդենը մամուլի ասուլիսի ժամանակ։
Կիրակի օրը Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման մասին՝ միաժամանակ նշելով, որ Շվեդիան, եթե հավանություն ստանա, դեմ կլինի իր տարածքում միջուկային զենքի և ռազմակայանների տեղակայմանը։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն էլ նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։
Կիրակի օրը Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է ՆԱՏՕ-ին ուղղված դիմում-նամակ, նախատեսվում է այն ուղարկել Ֆինլանդիայի հետ միաժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- «Ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի». Պուտինը՝ Ֆինլանդիայի նախագահին
- Ռուսաստանը դադարեցրել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Ֆինլանդիա
- Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
- Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանում են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության որոշումը
- Շվեդիան ուժեղացնում է պաշտպանությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան